ՀՀ-ում բնակչության թիվը կրճատվում է, ավելի քիչ երեխա է ծնվել, ավելի շատ մարդ՝ մահացել

2024թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում 1 525-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ՝ 2023թ․-ի հունվար-հուլիսին։ Բնակչության հավելաճը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրճատվել է 41,1 տոկոսով՝ կազմելով 2 հազար 418 մարդ:

Ըստ ԱՎԿ-ի՝ Հայաստանում 2024թ. հունվար-հուլիս ծնվել է 18 632 երեխա։  2023-ի նույն ժամանակահատվածում  ծնված երեխաների թիվը 20 157 է եղել։

2024թ.-ի 7 ամիսներին Հայաստանում մահացել է 15 166 մարդ, ինչը 893-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն