Երևանի օր. Հոկտեմբերի 13-ին Հանրապետության հրապարակում համերգ կլինի. Կանցկացվեն գինու և գարեջրի փառատոններ

Հոկտեմբերի 13-ին Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։

Քաղաքապետարանից հայտնում են, որ կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի մեջ։

Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոններ։

Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված արտիստները։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն