Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։ Ու դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրապարակվել է երեք հատուկ կարծիքներից միայն մեկը (թեև պետք է հրապարակվեին բոլորը)։ Հատուկ կարծիքում Հրայր Թովմասյանը շատ կտրուկ է խոսում որոշման մասին՝ պնդելով, որ քննվել է բոլորովին այլ բան, բայց եզրակացությունը բոլորովին այլ բանի մասին է։
Նա նաև անդրադարձել է նրան, որ կանոնակարգի սահմանադրականության քննարկումն իրականում վերածվել է անկախության հռչակագրի դիսկրեդիտացիայի, ինչի մասին էլ արդուկ չմնաց, որից Փաշինյանը չհիմնավորի իր այս հիմարագույն «իդեա ֆիքսը»։ Իսկ Թովմասյանը գրում է, որ
«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը»։![]()
Հիմա հերթը խորհրդարանինն է։ «Հայաստան» դաշինքի մի շարք պատգմավորներ վերջին օրերի բոլոր հարցազրույցներում ակնարկում են, որ եթե որևէ այլ ելք չմնա, իրենց վայր են դնելու մանդատները, քանի որ «չեն ուզում մասնակից լինել ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկմանը»։ «Պատիվ ունեմ»-ից նման սուր հայտարարություններ դեռ չեն եղել։ Այնուհանդերձ, պետք է ասել, որ նույնիսկ ապալեգիտիմ ու միակուսակցական ԱԺ-ով նման որոշումն անցկացնելու հարցը Փաշինյանի ու նրա ենթականերին չի խանգարելու մեր պետության ապամոնտաժումը նաև թղթին տալ։ Բայց պարզ է, որ որոշ ներքաղաքական գործընթացներ, ամեն դեպքում, այս հարցով սպասվում են։



































