Երեք օրում բացահայտվել է հանցագործության 190 դեպք. Գրանցվել է 35 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 57 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 8-ից նոյեմբերի 11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 190 դեպք, որոնիցի 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերում 38, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 33, ֆիզիկական ներգործության՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, խարդախության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 6, հոգեկան ներգործության և համակարգչային հափշտակության՝ 5-ական, խուլիգանության, թմրանյութի իրացման, փաստաթղթեր կեղծելու և սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բնակարանային գողության, սպանության ու խուլիգանության՝ 3-ական, ավազակության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, դրամանենգության, կողոպուտի, շորթման, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 2-ական, խոշտանգման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության, վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անառկաբարո արարք կատարելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածք գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության ու կողոպուտի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստտիճանի մարմնական վնասվածքներ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն