Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը նշել է. «Հայաստանը գտնվում է յուրովի խաչմերուկում, որի ներուժն առավելագույնս օգտագործելու նպատակով մեր կառավարությունն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը՝ միտված տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը։»

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն