ՔՊ-ական բեսպրեդելն ուժեղանալու է 2026թ․-ի ընտրություններին ընդառաջ

 

ՔՊ-ն չպատժվեց երբեք ապօրինի մարդկանց ծեծելու, մարդկանց վրա թքելու , անմեղ մարդկանց վրա գործեր կարելու և կալանելու համար, դրա համար էլ շարունակում է մարդկանց հետ վարվել նմանատիպ։ Այդ մասին գրել է Համահայկական ճակատ կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը։

ՔՊ-ական բեսպրեդելն ուժեղանալու է 2026թ․-ի ընտրություններին ընդառաջ։ ՀՀ գործող իշխանական թիմը կամ կլանը հասկանում է, որ ապագա ընտրություններում հաղթելու ոչ մի շանս չունի և փորձում է ընդդիմադիր բլոգերներին, ակտիվիստներին լռեցնել բռունցքներով։ Հայաստանը ՔՊ-ի օրոք ժողովրդավարության բաստիոն չի՝այլ բռնապետության օազիս։

ՀՀ քաղաքացիները, ովքեր բարձրաձայնում են ՔՊ-ականների և նրանց սատելիտ կուսակցությունների կոռուպցիայի, թալանի մասին ծեծի են ենթարկվում։ Ոստիկանական համակարգը ծեծողներին պատժելու փոխարեն բերման է ենթարկում տուժողներին՝կատարելով իշխանության պահապան հրեշտակների կամ թիկնազորի գործառույթը։

ՀՀ քաղաքացիներն ամեն օր տեսնում են ՔՊ-ականների իրական դեմքը՝դա արտահայտվելու է մոտակա ընտրությունների ժամանակ՝քաղաքացիների քվեարկության տեսքով։ ՔՊ-ն պետք է հեռանա՝հակառակ պարագայում Հայաստանի թրքացման և հայոց պետականության կազմաքանդման գործընթացը մտնելու է վերջնական փուլ։

Ժողովրդավարական կոչերով իշխանության եկած թիմը սկսել է ծեծել ՀՀ քաղաքացիներին, թքել քաղաքացիների վրա, իսկ ոստիկանությունը բազմաթիվ անգամ բռնի ուժով ցրել է ընդդիմության ցույցերը։

ՀՀ քաղաքացիները կարող են կրկնել արցախցիների ճակատագիրը՝մնան առանց հայրենիք և բռնեն գաղթի ճանապարհը, եթե շարունակեն լուռ հետևել ՔՊ-ի բեսպրեդելին։ Եկել է ոտքի կանգնելու և դիլետանտներին հեռացնելու ժամանակը։

Հանուն փողի և իշխանության ՔՊ-ն պատրաստ է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի և Արևմուտքի շահերը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն