ՌԴ-ն թույլ չի տա Արևմուտքին Հայաստանը վերածել «երկրորդ Ուկրաինայի»

«Կրեմլում Հայաստանի հետ հարաբերություններն այսուհետ համակարգելու է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն», — գրել է մոսկովյան «Վեդոմոստի» պարբերականը՝ սեփական աղբյուրները վկայակոչելով։

«Հայաստանի ղեկավարությունն ակտիվորեն շարժվում է դեպի Արևմուտք, ինչը Ռուսաստանի պետական քաղաքականության տեսանկյունից անընդունելի է», — նշել է «Վեդոմոստի»-ի զրուցակիցներից մեկը։

ՌԴ-ն թույլ չի տա Արևմուտքին Հայաստանը վերածել «երկրորդ Ուկրաինայի»։ Մոսկվան չի ցանկանում, որպեսզի թրքամետ, արևմտամետ,հակառուսական ՔՊ-ական թիմը մնա ՀՀ-ում իշխանության 2026թ․-ին։ 

ՔՊ-ն Հայաստանում վարում է հակառուսական, ռուսաֆոբ քաղաքականություն՝հասարակության շրջանում գեներացնում է հակառուսական տրամադրություններ,ինչն անընդունելի է ռուսական կողմի համար։

ՔՊ-ն Արևմուտքի հրահանգով սառեցնում է ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ում, զրոյացնում է հայ-ռուսական կապերը, ՀՀ-ն տանում է դեպի ԵՄ ու ՆԱՏՕ։

Հայակործան այս ծրագիրը խաթարելու համար ՌԴ-ն ՀՀ-ում փորձելու է գտնել ազգային ու պետականամետ ուժերի, որոնց միջոցով հնարավոր կլինի իշխանությունից հեռացնել թրքամետ խմբակին։

ՔՊ-ականները 2018թ․-ից ի վեր վատթարացնում են ՌԴ-ի հետ կապերը՝չնայած Մոսկվան ամեն ինչ անում է հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու համար։

Եթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել դա կարտահայտվի գազի գնի վերանայման և ՌԴ-ից հայ աշխատանքային միգրանտներին ՀՀ վտարելու տեսքով, ինչի արդյունքում հայկական տնտեսությունը պայթելու է մեկ շաբաթում։

Մոսկվան հասկանում է, որ ՔՊ-ն ժամանակավոր է, իսկ Հայաստանի ու բարեկամ հայ ժողողովրդի հետ հարաբերությունները՝հավերժ են։

ՀՀ-ում իշխանափոխությունը թույլ կտա հայ-ռուսական կապերին նորից հաղորդել ռազմավարական, դաշնակցային բնույթ և բովանդակություն։
Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն