Հայաստանում աճում է պետական պարտքը, ՔՊ-ի ունեցվածքն ու արտագաղթը

Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4%-ով, իսկ դոլարով արտահայտված աճել է 5.8%-ով։ 

Հայաստանում աճում է պետական պարտքը, ՔՊ-ի ունեցվածքն ու արտագաղթը։ ՔՊ-ականներն Արցախի ու արդեն նաև Հայաստանի հայաթափման խորհրդանիշն են՝նրանք Երևանից կատարում են թուրք-ադրբեջանական պատվերներ՝ստեղծում են ՀՀ-ում բնակության համար անտանելի սոցիալական պայմաններ՝երկիրը հայաթափելու և ապագայում Բաքվի հրահանգով ադրբեջանցիներով բնակեցնելու համար։

Արտաքին պարքտի ավելացումը չի հանգեցրել ՀՀ-ում նոր աշխատատեղերի ստեղծմանը, բանակի վերազինմանը կամ լուրջ տնտեսական, արդյունաբերական հզորությունների ստեղծմանը։ ՔՊ-ականները միլիոններ են մսխել իրենց պարգևավճարների վրա, ասֆալտի բիզնեսի վրա փողեր լվացելով և կոռուպցիոն ընտանեկան սխեմաներ մտածելով։

ՀՀ քաղաքացիներն ամեն օր ավելի են աղքատանում, իսկ ՔՊ-ականները՝հարստանում են և գումարները դուրս են հանում՝իշխանափոխությունից հետո ՀՀ-ից փախչելու և դրսում գումարները վայելելու համար։

Սոցիալ-տնտեսական իրավիճակը ամեն տարի միայն վատթարանում է, ինչը կարճաժամկետ հեռանկարում հանգեցնելու է սոցիալական պայթյունի, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝արտագաղթի նոր ալիքի՝ուկրաինական պատերազմի ավարտից հետո դեպի ՌԴ։

ՀՀ քաղաքացիները տեսնում են, թե ինչ քաղաքական և իրավական բեսպրեդել է տիրում ՔՊ-ի օրոք՝բլոգերներին, ընդդիմադիրներին ծեծում են, շինծու քրեական գործեր են հարուցում բանակի գեներալների և նախկին պաշտոնյաների նկատմամբ։

Ոստիկանությունն ու դատական համակարգը դարձել է գործող իշխանությունների մահակներն ընդդեմ հայ ժողովրդի ու ՀՀ առողջ ու պետականամետ քաղաքական ուժերի, ովքեր ցանկանում են հայրենիքը փրկել ադրբեջանամետ բանդայի ճիրաններից։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն