Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Վելայաթին նախազգուշացում է արել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացում է արել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանը խիստ կարձագանքի. այս մասին գրում է Իսլամական հեղափոխություն պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:

Նա նախազգուշացում է հղել մի շարք տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրների՝ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումների վերսկսման:

Պաշտոնյան ընդգծել է, որ Իրանն անտարբեր չի մնա իր և տարածաշրջանի շահերի նկատմամբ՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում անօրինական ծրագրեր իրականացնելու ցանկացած փորձ կարժանանա Թեհրանի վճռական պատասխանին։

«Հիշեցնում եմ՝ տարածաշրջանում կամ դրանից դուրս ցանկացած կառավարություն, որը կփորձի կրկնել նախորդ անհաջող փորձը, կբախվի Իրանի կոշտ արձագանքին», — նշել է նա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն