Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի հարցերում արտատարածաշրջանային խաղացողների միջամտությունը հակասում է տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերին: Նա վստահեցրել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը և սերտ կապի մեջ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:
Իրանը ԱՄՆ-ից փոխհատուցում է պահանջել իր միջուկային ենթակառուցվածքներին վերջերս հասցված հարվածների հետևանքով պատճառված վնասի համար։ Առանց դրա, ինչպես Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին, Թեհրանը մտադիր չէ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ «Ամերիկացիները պետք է բացատրություններ տան և երաշխավորեն, որ այլևս նման բան չեն կրկնի։ Եվ, իհարկե, փոխհատուցեն իրենց կողմից ավերվածի համար», — ընդգծեց նա։ Նրա խոսքով՝ Թեհրանում շատերը վստահ են, որ եթե նույնիսկ ԱՄՆ-ը նստի բանակցությունների սեղանի շուրջ, դա միայն նոր մանիպուլյացիաների քող կլինի։ Եվրոպացիները, Թեհրանի կարծիքով, կորցրել են իրենց անկախությունը և ազդեցություն չունեն։ Եթե նրանք փորձեն օգտագործել snapback մեխանիզմը, նրանց հետ երկխոսությունը կավարտվի»։ Թեհրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած նոր ագրեսիայի։



































