Այս պայմանագիրն իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար. քաղաքագետ

Հայ-Ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները.

Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Հոդված 1 և 6 — փոխադարձ ճանաչման հռչակում, բայց սահմանազատումը թողնված ապագա բանակցություններին։ Այսինքն՝ «ճանաչումը» դառնում է պայմանական։

Հոդված 7 — արգելում է երրորդ կողմի ուժերի տեղակայումը սահմանի երկայնքով։ Սա միակողմանի սահմանափակում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, մինչդեռ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը արդեն ունի։

Հոդվածներ 8 և 9 — «անջատողականության» ու «ծայրահեղականության» ընդհանուր ձևակերպումները լեգիտիմացնում են Բաքվում ընթացող դատավարությունը Արցախի ղեկավարության դեմ և հնարավորություն են տալիս նոր պահանջներ ներկայացնելու Հայաստանին:

Հոդված 15 — նախատեսում է միջազգային դատարաններից բոլոր հայցերի հետկանչ և ապագայում նոր գործեր չներկայացնելու պարտավորություն։ Հայաստանը զրկվում է իր իրավական պաշտպանությունից միջազգային հարթակներում։

Այս պայմանագիրը, առանց քարտեզի, հստակ սահմանների և անվտանգության երաշխիքների, խաղաղություն չի ապահովում, այլ իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար»,- գրել է նա:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն