Վաշինգտոնը ձգտում է տեղ գրավել եվրասիական տարածաշրջանում, և այդ նպատակով ԱՄՆ-ին անհրաժեշտ է վերահսկողություն հաստատել Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային կապուղու նկատմամբ։
Հատկանշական է, որ Վաշինգտոնը Սյունիքով անցնող երթուղու մաս կազմելու իր պատրաստակամությունը հայտնեց հուլիսի կեսերին՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև «32 կիլոմետր ճանապարհի շուրջ» վեճի մասին, հնարավոր համարեց, թե ԱՄՆ-ն կարող է երկարաժամկետ վարձակալության պայմանագրով վերահսկողություն ստանձնել այդ հատվածի նկատմամբ։ Երևանը շտապեց հերքել այս տեղեկատվությունը, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ճանապարհը աութսորսինգի ենթարկելու նախագիծը այնուամենայնիվ քննարկվում է։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը ԱՄՆ-ն հիմնականում դիտարկում է համաեվրասիական տրանսպորտային և աշխարհատնտեսական շահերի տեսակետից։ Սյունիքի միջով արտատարածքային երթուղու ձևավորումը Մեհենի հայտնի «անակոնդայի մեթոդի» մի մաս է։ «Դավթի միջանցք» և «Բեն-Գուրիոնի ջրանցք» իսրայելական նախագծերի հետ մեկտեղ, Հայաստանի միջով անցնող արտատարածքային միջանցքը թույլ կտա դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից և կաթվածահար անել Իրանի տրանսպորտային համակարգը։
Այս նպատակով Թել Ավիվը ստեղծում է Կարմիր և Միջերկրական ծովերի միջև «Բեն Գուրիոնի ջրանցք»։ Իսրայելի կարծիքով՝ Կարմիր ծովի ափին գտնվող (Հորդանանից ոչ հեռու) իսրայելական հանգստավայր Էյլաթի և Միջերկրական ծովի միջև հեռավորությունը փոքր է, իր երկարությամբ այն համեմատելի է Սուեզի ջրանցքի հետ։
Ջրանցքը զգալիորեն կնվազեցնի Պարսից ծոցի երկրների կախվածությունը Թեհրանի կողմից վերահսկվող Հորմուզի նեղուցից, ինչը կհանգեցնի Իրանի աշխարհատնտեսական դիրքերի թուլացմանը։
Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի աջակցությամբ աշխատանքներ են տարվում հավակնոտ աշխարհաքաղաքական ծրագրի՝ «Դավթի միջանցքի» ուղղությամբ։ Այս նախագծի նպատակը ոչ միայն Իսրայելի ազդեցության ընդլայնումն է, այլև Արևմտյան Ասիայի արմատական վերակազմակերպում և սահմանների փոփոխություն։
«Դավթի միջանցքը» հարվածելու է Իրանին արևմուտքից՝ Իսրայելի համար ապահովելով մուտք դեպի Իրաքյան Քուրդիստան։ Սակստեղծի ցամաքային ճանապարհ՝ ամերիկյան ռազմաբազաներն Իսրայելի հետ կապելով։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» նախատեսվում է հետագայում ներառել «Միջին միջանցք» նախագծում, որը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային երթուղու մաս է կազմում։ Դա թույլ կտա թուլացնել Չինաստանի ազդեցությունը։ Վերահսկողություն ստանալով «Միջին միջանցքի» մի մասի նկատմամբ՝ Վաշինգտոնը կամրապնդի իր դիրքերը և կզսպի չինական ազդեցությունը Կենտրոնական ու Արևմտյան Ասիայում, կսահմանափակի Եվրամիության աշխարհատնտեսական ինքնուրույնությունը։
Վերջին հանգամանքը հատկապես կարևոր է Եվրոպայի էներգետիկ ուղիների ընդլայնման քաղաքականության համատեքստում։ Վաշինգտոնը ձգտում է զբաղեցնել եվրոպական շուկայում կարևորագույն տեղ՝ որպես ածխաջրածինների մատակարար, ուստի կարող է տուժել այս ընդլայնումից։
Բացի այդ, վերահսկողությունը «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ թույլ կտա Վաշինգտոնին արգելափակել Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև ռազմավարական հաղորդակցության գիծը՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որպեսզի շրջափակի Իրանը, ինչը ռազմավարական պարտություն կհասցնի նրան՝ հաշվի առնելով Իրանի գազի պաշարները։
Հայաստանով անցնող միջանցքը կարևոր է Բաքվի և Անկարայի համար՝ իրենց աշխարհառազմավարական նպատակների առումով։ Հակառակ դեպքում, Թուրքիան և Ադրբեջանը կհամաձայնվեին Թեհրանի առաջարկած «Արաքսի միջանցքին»։
Սյունիքի միջանցքը ձեռնտու է Բաքվին և Անկարային, քանի որ թույլ կտա ռազմականացնել Նախիջևանը, ձևավորել հակաիրանական հարթակ Հարավային Կովկասում, կաթվածահար անել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կովկասյան հատվածը և հետագայում դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից։
Հարավային Կովկասում ձևավորվող հակառուսական առանցքը լիովին տեղավորվում է այս նախագծի շրջանակում։ Բացի այդ, Սյունիքի մարզում թուրք-ադրբեջանական տանդեմի ամրապնդումը ոչ մի լավ բան չի բերելու Հայաստանին։
«Զանգեզուրի միջանցքը».
կկտրի Իրանը Հայաստանից,
կխորացնի Հայաստանի կախվածությունը Վրաստանից,
կխորացնի Իրանի կախվածությունը Կասպից ծովից,
կկտրի Իրանը Կասպից ծովով տարանցիկ փոխադրումներից,
կավելացնի Ադրբեջանի թշնամանքը Ռուսաստանի նկատմամբ,
կավելացնի Ղազախստանի թշնամանքը Ռուսաստանի նկատմամբ։
Եվ չնայած այս ամենին, այդ միջանցքով ոչինչ չի տեղափոխվելու, զորքերից բացի։
Եզրակացություն. «Զանգեզուրի միջանցքը» բացում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ, որտեղ Ադրբեջանը կխաղա Անդրկովկասում կիևյան խունտայի դեր։



































