Ի՞նչ վտանգներ է պարունակում այս փաստաթուղթը

Նախ, իրավաբանորեն արձանագրվել է Հայաստանի պարտությունը 2020 թվականի պատերազմում։ Ըստ փաստաթղթի՝ Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ հավակնություններից և իր համաձայնությունն է տալիս «Զանգեզուրի միջանցքին», որը զգալի չափով արտատարածքային հատկություններ ունի։ Այսինքն՝ Ադրբեջանը հնարավորություն է ստանում Նախիջևանի հետ կապվել Հայաստանի տարածքով։

Եվ այստեղ ի հայտ է գալիս երկրորդ կետը։ Մասնավորապես, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները հանկարծակի սրանան և Հայաստանը փորձի փակել «Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանն օրինական իրավունք ունի այս տարածք զորքեր մտցնել։ Նույնը արեց ԽՍՀՄ-ը 1929 թվականին՝ զավթելով ՉԱԵ-ն (Չին-արևելյան երկաթուղին (ՉԱԵ), չին-խորհրդային համատեղ ձեռնարկություն էր։ Չին-արևելյան երկաթուղու ընդհարումը կամ Հեռավոր Արևելքի ընդհարումը չին-խորհրդային ռազմաքաղաքական հակամարտություն է ՉԱԵ-ի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ 1929 թվականի ամռանը Գոմինդանի զորքերը՝ գեներալ Չժան Սյուելյանի գլխավորությամբ, զավթել են ՉԱԵ-ն։ Հաջորդած ռազմական գործողությունների ընթացքում Կարմիր բանակը ջախջախեց թշնամուն։ 1929 թվականի դեկտեմբերի 22-ին ստորագրված Խաբարովսկի արձանագրությունը վերջ դրեց հակամարտությանը և վերականգնեց երկաթուղու՝ բախումներից առաջ գոյություն ունեցող կարգավիճակը)։

Այժմ նույնը կարող է տեղի ունենալ «Զանգեզուրի միջանցքի» դեպքում։ Եվ այս պարագայում ամբողջ Հայաստանից կարող է մնալ միայն մի փոքր Երևանի շրջան։

Եվս մեկ կարևոր հանգամանք․ Հայաստանում հույսեր են փայփայում, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ն, ի նշան երախտագիտության, կվերազինեն հայոց բանակը։ Իզուր․ ոչ ոք չի պատրաստվում Հայաստանն ընդունել ՆԱՏՕ կամ Եվրամիություն, վերազինել հայկական բանակը։

Հակառուսական դիրք ընդունելու համար Փաշինյանը կխրախուսվի, գովասանքի կարժանանա, բայց ոչ ավելին։ Ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ եվրոպական երկրները Թուրքիայի հետ լուրջ հակամարտության մեջ չեն մտնելու։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն