Իրանը խստացրել է վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար

Ռուսաստանի քաղաքացիները այլևս չեն կարողանա ինքնուրույն վիզաներ ձևակերպել Իրան մեկնելու համար. այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

Նշվում է, որ վիզան հնարավոր կլինի ստանալ միայն իրանական տուրիստական գործակալությունների միջոցով, որոնց հետ կգործակցեն ռուսական տուրօպերատորները։

Ինչպես հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպանատունը, այս միջոցառումները պայմանավորված են Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածությամբ և նպատակ ունեն կանխել «անցանկալի անձանց մուտքը»։

Վիզային ռեժիմի խստացումը հաջորդել է 2025 թվականի հունիսի 13-24-ը Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցած 12-օրյա պատերազմին։ Այդ ընթացքում իսրայելական ավիացիան ճնշել էր Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը և հարվածել առանցքային միջուկային օբյեկտներին՝ վերահսկողություն հաստատելով երկրի կենտրոնական օդային տարածքի նկատմամբ։

Պատերազմից հետո Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի անդամ Սեյեդ Մուհամմադ Սադրը մեղադրել էր Ռուսաստանին՝ պնդելով, թե Մոսկվան տվյալներ է փոխանցել Իսրայելին Իրանի ՀՕՊ կենտրոնների մասին։ Նա նաև անօգուտ էր անվանել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն