ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց անգործուն և անօգուտ կառույց է եղել. Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան

ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց անգործուն և անօգուտ կառույց է եղել: Այս մասին ասել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը:

«Կարծում եմ՝ Մինսկի խումբը մի կառույց էր, որը բավականին երկար ժամանակ անգործուն էր։ Այն պարզապես գոյություն ուներ, բայց գործնականում, անկեղծ ասած, այն չէր կարող որևէ բանի համար գործիք օգտագործվել», — ասել է Նարինենը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները համատեղ որոշում են կայացրել այն լուծարելու մասին, և «ԵԱՀԿ-ն ուրախ էր աջակցել այս կոչին»։

Դիվանագետը շեշտել է, որ երկու ժողովուրդների լիակատար հաշտեցման համար ժամանակ է պետք։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական խորհուրդը որոշեց փակել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։ Ֆինլանդիան 2025 թվականին ԵԱՀԿ գործող նախագահն է։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն