Ես սա ասում եմ որպես զինվորական, ով տաս տարի եղել է արտաքին հետախուզության պետ: Միշտ ՀՀ տարբեր պաշտոնատար անձինք իրենց ուղիղ կապով տարբեր երկրներից, այդ թվում` ՌԴ-ից ու ԱՄՆ-ից ճշտել են` որքանով է տեղեկությունը ճիշտ, ունե՞ն նրանք այդպիսի տեղեկություն:
Ես ինքս Նիկոլ Փաշինյանին ասել եմ` պետք է հավատալ սեփական հետախուզության տվյալներին: Իսկ հետախուզությունը պետության աչքն ու ականջն է: Եթե դու չես հավատում այդ համակարգին, ուրեմն կամ չես հասկանում դրա նշանակությունը, կամ վախենում ես ճշմարտությունից: Սա նաև ցուցիչ է՝ սիստեմային ոչնչացման: Ես չեմ կարող հասկանալ այն գլխավոր գերագույն հրամանատարին, որը չի հավատում իր պետության կարևորագույն համակարգին, բայց ուզում է դիմակայել պատերազմներին:
Փաստացի ասում եմ, տարիներ շարունակ մեր պետությունը ղեկավարել են առանց տեղյակ լինելու այն ամենից, ինչի համար մեր պետությունը գոյություն ունի:
https://www.facebook.com/share/p/17RYjv4RGg/



































