Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ասուլիսի ժամանակ այդ հարցերը հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ո՞վ նրան գործուղեց ՀՀ, ԼՂ, ի՞նչ խոստումներով ու հավաստիացումներով և ո՞վ վերջում ասաց, որ նրան լավ չի ճանաչում և նա այլ երկրի քաղաքացի է, ոչինչ չի կարող անել: Ես հիմա չեմ ուզում այլ, լրացուցիչ բարդությունների մասին խոսել և մանրամասներ հայտնել, սակայն ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգի հաջող իրականացումը նաև այդ հարցի համար է կարևոր: Կարևոր է հաջող ընթացքը, նորմալ աշխատանքային մթնոլորտը, փոխվստահությունը»,- հավելեց Փաշինյանը։


































