Հայաստան-ՌԴ-Իրան առանցքը պետք է հագեցնել տնտեսական ծրագրերով

Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը, առավել ևս՝ այդ առանցքը շատ ավելի ամուր և պինդ կարող է լինել, եթե կնքվի ոչ միայն քաղաքական և ռազմաքաղաքական, այլ հենց տնտեսական նպատակներով։ Դա Հայաստանին հնարավորություն կտա առավել զարգանալ և ավելի ամուր ու անվտանգ լինել։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հայաստան-ՌԴ-Իրան առանցքը թույլ կտա Երևանին դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին, որին աստիճանաբար միանում են նաև Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրներն ու Պակիստանը։ 

«Արաս» ազատ տնտեսական գոտու փոխտնօրենը հայտնել է, որ քանի որ Հայաստանն արդեն միացել է Carnet de Passages կոնվենցիային, այսուհետ վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը:

Նա շեշտել է, որ հայկական պետհամարանիշներով մեքենաներին Իրան մուտքի թույլտվությունը կխթանի զբոսաշրջությունը:

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը նշել է, որ այս խնդիրը միշտ դժգոհություն է առաջացրել հայկական կողմում, քանի որ սեփական մեքենաներով Իրան մուտք գործելու համար ստիպված էին զգալի գումարներ վճարել:

Իրանն ամեն ինչ անում է, որպեսզի խթանի հայկական տնտեսությունը, հայ-իրանական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝քաղաքական, տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային։ Իրանին անհրաժեշը է Հարավային Կովկասում ունենալ ամուր, հզոր բանակով, մեծ բնակչությամբ ու զարգացող տնտեսությամբ Հայաստան։ Իրանի հետ հարաբերությունները կլինեին ավելի ամուր և բազմաշերտ, եթե ՀՀ-ում իշխանության ղեկին չլիներ թրքասեր ՔՊ-ական թիմը։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն