Մոսկվայի «մեսիջը»․ Փաշինյանը չպետք է կատարի Արևմուտքի հակառուսական պատվերները

Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչել իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրից, որը ստորագրել են Մոսկվան, Բաքուն ու Երևանը և որը նպաստել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է:

Մոսկվայի «մեսիջը» Հարավային Կովկասին՝այս տարածաշրջանում խաղաղություն և սահմանների ապաշրջափակում հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ։ Արևմուտքը պետք է գիտակցի, որ հնարավոր չէ ՌԴ-ն Հարավային Կովկասից դուրս մղել կամ չեզոքացնել ռուսական ռազմա-քաղաքական ազդեցությունը։

ՌԴ-ն «հուշում» է Փաշինյանին նոյեմբերի 9-ի մասին, քանի որ դա բխում է ՀՀ-ի ու հայ ժողովրդի շահերից։ Այդ փաստաթղթով Լեռնային Ղարաբաղում պետք է հայեր բնակվեն, իսկ Սյունիքով անցնող լոգիստիկայի անվտանգությունն ապահովելու են ռուս սահմանապահները։

Փաշինյանը չպետք է կատարի Արևմուտքի հակառուսական պատվերները՝սա էր Մոսկվայի «մեսիջը» ՀՀ վարչապետին։ Մոսկվայում Փաշինյանին հստակ բացատրել են ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի կարևորությունը ՀՀ-ի համար և տնտեսական, ռազմա-քաղաքական դիվիդենտները։

Փաշինյանը հայտնվել է բարդ իրավիճակում՝նա ցանկանում է միաժամանակ լինել ռուսամետ և հակառուս, արևմտամետ և մնալ ԵԱՏՄ-ու ու ՀԱՊԿ-ում։

Արևմուտքը թույլ չի տալու հայ-ռուսական կապերի խորացում և եթե Փաշինյանը փորձի խորացնել կապերը Մոսկվայի հետ՝Արևմուտքը ՔՊ-ի միջոցով կարող է Փաշինյանին փոխարինել ավելի հակառուս վարչապետով։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն