Հայաստանի անսկզբունքային իշխանությունը հասցրել է մեր երկիրը անկախության, պատմական տարածքների կորստի, կանգնեցրել է հայ ազգը էքզիստենցիալ սպառնալիքի առջև։ Մենք կորցրել ենք մեր հայկական հողերը, հարյուր հազարավոր մարդիկ մատնված են տառապանքի, սպասվում է հայերի հերթական լայնածավալ ցեղասպանություն։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանը տանում են դեպի թրքացում՝թուրք-ադրբեջանական օրակարգի կյանքի կոչումը Հարավային Կովկասում ըստ Արևմուտքի սցենարի պետք է ուժեղացնի թուրքական գործոնը և նվազեցնի ռուս-իրանական ռազմա-քաղաքական, տնտեսական, էներգետիկ ներկայությունը։
Արցախի հանձնումը խոսում է այն մասին, որ հայ ազգն էքզիստենցիալ սպառնալիքի առջև է։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին ՀՀ-ին սպառնում են ՔՊ-ականներն իրենց քայլերով՝բանակի կազմաքանդում, տնտեսություն ոչնչացնում, արտագաղթ, գործող իշխանությունների հարստացում ռեկորդային տեմպերով ու ՌԴ-ի հետ հարաբերությունների սառեցման քաղաքականություն։
Եթե Փաշինյանն ու թիմը մնան իշխանության, ապա Ալիևի հռչակած «Արևմտյան Ադրբեջանը» կարող է իրականություն դառնալ։ ՔՊ-ն հանուն իշխանության ընդունել է Արևմուտքի և Բաքվի բոլոր խաղի կանոններն ու սպասարկում է թուրք-ադրբեջանական, անգլո-սաքսոնական օրակարգ։
Այս օրակարգերը հակասում են հայոց պետական, ազգային շահերին, քանի որ Արցախի հանձնումն ու բանակի թուլացումն, իսկ ապագայում «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը տանելու են պետականության կորստի։
Սեդա Գևորգյան


































