Փաշինյանը ստանձնել է հարուստների փաստաբանի դերը

Եթե համընդհանուր աղքատության ու թշվառության մեջ ինչ-որ մեկն ապրում է բարեկեցիկ կյանքով, դառնում է թիրախ ու բոլորի աչքի փուշը։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը ստանձնել է հարուստների փաստաբանի դերը՝մեկ միլիոն աղքատություն ունեցող երկրում։ Փաշինյանն ու թիմն ողջ կյանքում ապրում էին սոցիալապես վատ պայմաններում՝իշխանության գալուց հետո նրանք վայելում են հարստությունն ու իշխանությունը, իսկ ՀՀ-ում մեկ միլիոն աղքատություն կա, թոշակառուները ստանում են գրոշներ, իսկ երիտասարդությունը շանս է փնտրում երկրից արտագաղթելու համար։ Սա է ՔՊ-ական Հայաստանը՝հայաթափված Արցախով ու ՀՀ մարզերով։

Փաշինյանի օրոք չեն ստեղծվում նոր աշխատատեղեր, արտաքին պարտքն աճում է, ինչը վտանգում է ՀՀ-ի ապագան՝ՀՀ-ն կարող է շուտով ճանաչվել սնանկ պետություն։

Մարզերում աշխատատեղեր ստեղծելու փոխարեն ՔՊ-ի օրոք ՀՀ ողջ տնտեսական կյանքը կենտրոնացել է Երևանում։ Երևանում էլ իշխանության են ՔՊ-ականները՝դրա համար տրանսպորտային վիճակն աղետալի է, կարմիր գծերը թանկանում են, աղբահանության և այլ բազմաթիվ խնդիրների պատճառով Երևանում բնակվելը դարձել է ոչ կոմֆորտային։

ՔՊ-ն տապալվել է ներքին և արտաքին քաղաքական ճակատներում, սակայն մեծ համառությամբ ցանկանում է վերարտադրվել՝մնալ իշխանության նաև 2026թ․-ից հետո, ինչն ազգային անվտանգության սպառնալիք է ՀՀ-ի համար։

Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Բաքվի բոլոր պահանջները հերթով կյանքի են կոչվելու, այդ թվում Սյունիքով միջանցքի տրամադրման և Հայաստան ադրբեջանցիների վերադարձի առումներով։

Փաշինյանն ու թիմը կտրվել են ՀՀ քաղաքացիների հոգսերից՝նրանց կյանքը ստացվել է, նրանք վայելում են իշխանությունը, իսկ ՀՀ քաղաքացիները հազարներով հերթեր են կանգնում տարբեր դեսպանատների մոտ՝երկրից արտագաղթելու նպատակով։ ՀՀ-ում ՔՊ-ի օրոք ստեղծվել է գաղջ մթնոլորտ, որը հնարավոր է հաղթահարել այս հայակործան իշխանությունների հեռացմամբ։

Սեդա Գևորգյան

Ալիևը մեր գերիներին հետ չի տա, այս իշխանությունը անլուրջ է. հարցում

Խորհրդարանն առանցքային դերակատարում ունի՝ մարդու իրավունքների ոլորտում. Կոստանյան

Գերիների խնդրի հասցեագրումը COP29-ին շատ կարևոր է, աշխատում ենք, որ բոլոր գերիները վերադառնան ՀՀ