Հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը 1,5–3 անգամ մեծանալու է:
Փաշինյանի թանկ ապագան հարվածում է ՀՀ քաղաքացիների գրպաններին։ Փաշինյանն ու թիմը բյուջեն լցնելու նոր տարբերակներ են մտածում՝բարձրացնում են հարկերն ու տուրքերը, ռեկորդային չափով մեծացնում են արտաքին պարտքը։
Ներքին և արտաքին բոլոր ոլորտներում տապալված թիմը չի ցանկանում հեռանալ՝նրանք ոստիկանության միջոցով պատրաստ են ուժ կիրառել ՀՀ հպարտ քաղաքացիների նկատմամբ, միայն թե մնան իշխանության ու սպասարկեն թուրք-ադրբեջանական օրակարգեր։
ՔՊ-ն Հայաստանը մեծ տեմպերով տանում է դեպի սնանկություն, իսկ ՀՀ քաղաքացիներին՝դեպի մասայական աղքատացում։ Արտագաղթը նոր ռեկորդներ է սահմանում՝հազարավոր մարդիկ գրին թարտի խաղարկության են մասնակցում կամ արտագաղթում են ՌԴ։ Ուկրաինական պատերազմի ավարտից հետո ևս տասնյակ հազարավոր արտագնա աշխատողներ ՀՀ-ից կրկին մեկնելու են ՌԴ՝իրենց ընտանիքները պահելու համար։
Փաշինյանն ու ՔՊ-ն դատարկվող Հայաստանի խորհրդանիշն են։
Սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի ֆոնին Փաշինյանն ու կինը հեծանիվ են վարում՝թրոլինգ անելով սեփական ժողովրդին ու նրա խնդիրները։
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, իսկ Փաշինյանի՝նոր հեծանիվային փառատոնի։ ՀՀ քաղաքացիները հասկացել են, որ ՔՊ-ն իշխանության է բերվել Արցախը հանձնելու, բանակն ու հայ-ռուսական կապերը կազմաքանդելու համար։
ՀՀ քաղաքացիների հետ պետք է ավելի ակտիվ աշխատեն պետականամետ, ազգային ուժերը, որպեսզի կարողանա մոբիլիզացնեն հայ ազգին ու հասնեն Փաշինյանի հեռացմանը։
Քանի դեռ ուշ չէ և ժամանակ կա փրկելու հայոց պետականությունը՝2026թ․-ին ՔՊ-ի վերարտադրության դեպքում հայոց պետականությանը վերջնական հարված է հասցվելու։
Սեդա Գևորգյան


































