Ադրբեջանը «բլից-կրիգ» է նախապատրաստում Սյունիքի նկատմամբ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Բացի շտաբից, նախարարը շրջել է առաջնագծում, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին, հայտնում են ռազմական գերատեսչությունից։ Նրան ներկայացվել են կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները:
Հայաստանի շուրջ ստեղծվել է բարդ գեոպոլիտիկ իրավիճակ, որից ցանկացած պահի կարող է օգտվել Ադրբեջանն ու հենվելով Թուրքիայի աջակցության վրա՝ «բլից-կրիգ» իրականացնի Սյունիքի և Սևանա լճի արևելյան ափի նկատմամբ։ Այդ տարածքները Բաքվում ներկայացվում են, որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։
Բաքուն տեղեկատվական միջավայր է ստեղծում ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի համար՝նրանց ՊՆ-ն մեղադրում է հայկական կողմին հրադադարի ռեժիմը խախտելու, Արևմուտքի կողմից զինվելու և «Զանգեզուրի միջանցքը» չտրամադրելու մեջ։
Պապիկյանի ակտիվությունը զորամիավորումներում կարող է խոսել սպասվող նոր էսկալացիայի մասին։ Բոլորն էլ հասկանում են, որ Արցախի օկուպացիան՝Սյունիքը գրավելու նախերգանքն էր և թուրք-ադրբեջանական տանդեմի համար Սյունիքն ավելի կարևոր է, քան անգամ Արցախը։
Հայաստանը պետք է վերազինվի ավելի մեծ տեմպերով՝ուժեղացնի Սյունիքում և Սևանա լճի արևելյան ափի պաշտպանությունը՝Բաքուն կցանկանա ելք ունենալ դեպի Սևանա լիճ՝դա դարձնելով ՀՀ-ի բնական սահման։ Չմոռանանք, որ Ադրբեջանում սուր է դրված քաղցրահամ ջրի հարցը։ Ադրբեջանի նախագահն էլ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր կոչում է ադրբեջանական տեղանուններով՝դրանով իսկ հիմք ստեղծելով դրանք գրավելու համար։
Սյունիքի անվտանգությունը կարևոր է ՌԴ-ի և Իրանի համար՝Երևանը պետք է ոչ թե սրի կապերը Մոսկվայի հետ, ինչպես դա անում է Փաշինյանն ու ՔՊ-ական թիմը, այլ խորացնի ռազմական կապերը թե Մոսկվայի, թե Թեհրանի դեմ։ Ավելի ակտիվ պետք է աշխատել արտաքին աշխարհի հետ, որպեսզի Արևմուտքը, որն լուրջ էներգետիկ լծակներ ունի Ալիևի ռեժիմի նկատմամբ՝հստակ մեսիջ հղի՝Հայաստանի դեմ հարձակումը կհանգեցնի կոշտ պատժամիջոցների Ադրբեջանի և անձամբ Ալիևի ընտանիքի նկատմամբ։ Դրան զուգահեռ, պետք է ամրապնդել սեփական բանակը, քանի որ միայն ՀՀ ԶՈւ-րն են Սյունիքը՝հայկական պահելու թիվ մեկ երաշխավորը։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն