Բաքվում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի նախաքննությունն ավարտվել է, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է այդ երկրի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։
Նա նշել է, որ նյութերը մոտ ժամանակներս կներկայացվեն դատարան։
Փաշինյանի և ՔՊ-ականների քայլերի արդյունքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել են Բաքվում՝նրանց շահերով ՀՀ գործող իշխանությունները չեն զբաղվում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որպես վկա շատ բան կարող է պատմել Փաշինյան-Ալիևը գաղտնի գործարքների մասին և այդ պատճառով ՔՊ-ն չի ցանկանում, որպեսզի նրանք օր առաջ վերադառնան Հայաստան։
Բաքուն դատապարտելու է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝տարբեր շինծու մեղադրանքներով։ Ադրբեջանի համար Արցախի ղեկավարությունը ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու ևս մեկ «լծակ» է։ ՔՊ-ականներն օր առաջ Բաքվից ռազմագերիներին Հայաստան բերելու փոխարեն զբաղված են հարստանալով, ոստիկանության միջոցով ընդդիմության ցույցերը ցրելով, իսկ Փաշինյանը հեծանիվ է վարում և կարծես թե սկսել է 2026թ․-ի նախընտրական քարոզարշավը։
Բաքվի և Անկարայի շահերից է բխում Փաշինյանի և թիմի վերարտադրությունը, քանի որ դարեր շարունակ Հայաստանում նմանատիպ իշխանություն չի եղել և չի էլ լինելու, որը բավարարելու է թուրքական բոլոր շահերը։
Պահելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում՝Ալիևն որոշակի ներքաղաքական աջակցություն է ցուցաբերում Փաշինյանին, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն Երևանում կարող էր համախմբել ընդդիմությանն ու շատ բան պատմել ՔՊ-ականների գործունեության մասին։
Սեդա Գևորգյան



































