Մոսկվան ՔՊ-ականների արցունքներին չի հավատում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:

Փաշինյանը հանուն իշխանության պահպանման սկսելու է ՌԴ-ին հաճոյանալու քաղաքականությունը՝կոմպլիմենտներ է շռայլելու Մոսկվայի հասցեին, քանի որ գիտակցում է՝Արևմուտքը բացի խոստումներին ոչինչ չի տալու Հայաստանին, իսկ Սյունիքի համար սպասվող պատերազմում չեզոք դիրքորոշում է որդեգրելու։

ՔՊ-ն 2018թ-ից վեր ՌԴ-ի հետ հարաբերությունները զրոյացնելու քաղաքականություն է իրականացնում՝քննադատում է հայ-ռուսական ռազմական կապերը, ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ, սակայն երբ նրանք գիտակցում են, որ կարող են զրկվել իշխանությունից՝պատրաստ են հակառուսական հայտարարությունները փոխարինել ռուսամետ հայտարարություններով։ Սակայն ինչպես հայտնի է Մոսկվան ՔՊ-ականների արցունքներին չի հավատում։

Փաշինյանն ու ՔՊ-ն չունեն հստակ արտաքին քաղաքական ուղենիշներ՝հանուն իշխանության պահպանման նրանք այսօր հակառուս են, վաղը թրքամետ, իսկ մեկ ամսից՝նորից ռուսամետ։

ՔՊ-ականների դիլետանտ արտաքին քաղաքականության պատճառով Հարավային Կովկասում ուժեղացել են թուրքական դիրքերն ու մեծացել է Ադրբեջանի գեոպոլիտիկ «ախորժակը»։

ՌԴ-ն է հայոց պետականության գոյության, սահմանների պաշտպանության և տնտեսական աճի միակ և կարևոր դաշնակիցն է ու երաշխավորը՝Արևմուտքի համար Հայաստանը միայն հնարավոր հակառուսական պլացդարմ է և ոչ ավելին։ 

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն