Մեր ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ Իրական Հայաստանի, բայց մենք նրան չենք լսել։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ցանկանում է փոխել հայ ազգի գենետիկ և պատմական հիշողությունը՝խաչ քաշել Հայ դատի վրա՝հրաժարվել Արևմտյան Հայաստանից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և Արցախից։ Իրական Հայաստան՝առանց պատմության և Արցախի ընտրել են ՔՊ-ն ու Փաշինյանը, սակայն ոչ երբեք հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը ցանկանում է օր առաջ հեռացնել Փաշինյանին և նրա թիմին, վերադարձնել Արցախն ու կրկին ունենալ հզոր բանակ ու զարգացող տնտեսություն։
Փաշինյանն ընտրել է Իրական Հայաստանը, քանի որ այդ Հայաստանում ՔՊ-ականները դոլարային միլիոնատեր են դարձել, իսկ ՀՀ հպարտ քաղաքացիներն ապրում են աղքատության մեջ և արտագաղթում են։
ՔՊ-ի Իրական Հայաստանում պետք է բնակվեն թուրքեր և ադրբեջանցիներ, իսկ արցախահայությունը պետք է արտագաղթի աշխարհի տարբեր երկրներ։ ՔՊ-ի համար Շուշին ադրբեջանական քաղաք է, իսկ հայ ազգի համար՝այն հայկական քաղաք է եղել ու մնալու է հայկական։
Փաշինյանը ցանկանում է ՀՀ քաղաքացիների մոտ սերմանել պարտվողի մտածելակերպը՝սահմանափակել հայ ազգի երազանքը 29․700 կմ-ով, ինչն անընդունելի է։
Փաշինյանի Իրական Հայաստանը՝թուրք-ադրբեջանական ռազմավարության մի մասն է՝հայ ազգը վերածել պատմական հիշողություն և պահանջատիրություն չունեցող մասայի, որի միակ գերխնդիրն է լինելու սնվելն ու տարբեր փառատոններին մասնակցելը կամ Սնուփ Դոգի համերգը սպասելը։
Սեդա Գևորգյան



































