Ես առաջին օրվանից հայտարարում էի, որ Սյունիքում միջանցքը պետք է առաջին հերթին ԱՄՆ-ին։ Այդ միջանցքի նպատակն է շրջանցել ՌԴ-ին։ Այսօր նոր դաշինք է ձևավորվում տարածաշրջանում ՌԴ-ի և Իրանի միջև։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ շտապ մտնենք այդ դաշինքի մեջ։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ «Զանգեզուրի միջանցքը» ուղղված է ՌԴ-ի, ՀՀ-ի և Իրանի դեմ։
Անգլո-սաքսոնական ուժերը ցանկանում են այդ միջանցքի կյանքի կոչումը՝ոչ ռուսական հսկողության ներքո, որպեսզի Մեծ Թուրան ծրագիրը իրականություն դառնա։
Թուրքական գործոնի միջոցով ամերիկացիներն ու բրիտանացիները ցանկանում են հասնել ՌԴ-ի, Իրանի կազմաքանդմանը, քանի որ թե ՌԴ-ում, թե Իրանում բնակվում են թյուրքախոս, մահմեդական ժողովուրդներ, ինչպես նաև Կենտրոնական Ասիան ցանկանում են դուրս բերել ՌԴ-ի և Չինաստանի ազդեցությունից։ Անգլո-սաքսոնական ծրագրերում Հայաստանը պետք է դառնա Արևմուտքի կամ Թուրքիայի սատելիտը՝հակառուսական ուղղվածությամբ երկիր, որը 100 տոկոսով կախված է լինելու ադրբեջանական նավթ ու գազից, ինչպես նաև ամեն պահ զգալու է թուրքական զորքերի շունչն Երևանի մատույցներում։
Հայաստանը պետք է մաս կազմի ՌԴ-Իրան ռազմա-քաղաքական դաշինքին՝ի հակակշիռ թուրք-ադրբեջանական տանդեմին։ Հայաստանի անվտանգության հենասյուններն են՝հայ-ռուսական ռազմական կապերն ու Իրանի հետ էներգետիկ-տրանսպորտային նախագծերը՝Սյունիքի անվտանգության ամրապնդմամբ։
Սեդա Գևորգյան



































