Փաշինյանը Հայաստանը վերածում է ՌԴ-Արևմուտք բախման թատերաբեմի

Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն են, որ  ողջունում են Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման փաստը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Փաշինյանը Հայաստանը վերածում է ՌԴ-Արևմուտք բախման թատերաբեմի՝դրանից բխող բարդ հետևանքներով Հայաստանի համար։ ՔՊ-ն ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրվի, սակայն Մոսկվան ՔՊ-ին և հայ ժողովրդին մի հարթության մեջ չի դիտում։

ՌԴ-ի համար Հայաստանը՝ռազմավարական դաշնակից է, իսկ հայ ժողովուրդը՝եղբայրական ժողովուրդ է, իսկ ՔՊ-ն՝2018թ․-ին Արևմուտքի կողմից ներդրված խմբակ, որի նպատակն էր հանձնել Արցախը, Սյունիքով միջանցք տրամադրել Բաքվին և զրոյացնել հայ-ռուսական կապերը։

ԵՄ առաքելությունը ՀՀ-ում միանշանակ չի ընդունվում ՌԴ-ի և Իրանի կողմից՝նրանք այդ առաքելությունը դիտարկում են, որպես ՆԱՏՕ-ական հետախուզական առաքելություն, որն ուղղված է ՌԴ-ի և Իրանի դեմ։

Չնայած այդ հանգամանքին ՔՊ-ն ավելացնում է ԵՄ առաքելության թվաքականը ՀՀ-ում՝Արևմուտքի պատվերով։ Եթե Ադրբեջանն իրոք ցանկանա հարձակվել ՀՀ-ի վրա, ապա ուշադրություն չի դարձնելու ԵՄ առաքելության վրա։

Թուրք-ադրբեջանական տանդեմը սպասում է Փաշինյանի վերջնական պատասխանին՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված և բացասական պատասխան ստանալու դեպքում ռազմական ուժով են բացելու այդ միջանցքը՝Արևմուտքի լուռ համաձայնությամբ, քանի որ այդ միջանցքը ՆԱՏՕ-ն ու անգլո-սաքսոնական ուժերն օգտագործելու են ՌԴ-ի և Իրանի դեմ, իսկ Թուրքիան և Ադրբեջանը՝Մեծ Թուրան կառուցելու նպատակով։

Հանուն սեփական իշխանության պահպանման Փաշինյանը փորձում է նստել ռուսական և արևմտյան «աթոռների» վրա, սակայն դա նրան չի հաջողվելու, քանի որ թե Մոսկվան, թե Արևմուտքը ՀՀ-ից վերջնական պատասխան են սպասելու, թե ում հետ է Երևանը տեսնում իր ապագան։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն