Ես՝ «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանս, կոչ եմ անում Ձեզ, Հայաստանի ներկայիս ընդդիմադիր բոլոր ուժերին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, համախմբվել և միավորվել հանուն Հայաստանի պահպանման, հայ ժողովրդի ապագայի, հանուն մեր զավակների և հետագա սերունդների։ Եթե մենք դա չանենք այսօր, վաղը կարող է ուշ լինել:
Փաշինյանի հեռացումը հնարավոր է ներքաղաքական լայն կոնսոլիդացիայով։ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց կամքով չեն հեռանալու, քանի որ բերվել են իշխանության հատուկ նպատակով՝Արցախի հանձնում, հայ-ռուսական կապերի զրոյացում և թուրք-ադրբեջանական ու Արևմուտքի շահերի սպասարկում։
Ընդդիմադիր դաշտում ներքին հակասությունները միայն օգնում են Փաշինյանին մնալ իշխանության և փորձել չեզոքացնել ագզային, պետականամետ, հայրենասեր ընդդիմադիր շարժումներն առանձին-առանձին։
Լայն համախմբումը նշանակում է մի կողմ դնել ներքին հակասությունները՝համախմբման համար հիմք ընդունել մեկ գործոն՝Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակը պետք է օր առաջ հեռանան, քանի որ տապալվել են ներքին և արտաքին քաղաքական ոլորտներում, տնտեսությունն ու բանակը կազմաքանդված են, իսկ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք Հայաստանի անվտանգության հիմքն են ու հենասյունը՝նպատակաուղղված ոչնչացվում են։
Հանուն հայոց պետականության, հայ ժողովրդի փրկության հակափաշինյանական կոալիցիա պետք է ձևավորվի, որտեղ կմտնեն այն ուժերը, որոնց համար հայրենիքն ու Արցախը՝սրբություն են և որոնք չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի թրքացման ՔՊ-ական օրակարգը։
Սեդա Գևոգյան



































