Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը մայիսի 9-ին ընդառաջ սկսել է Մոսկվային քծնելու արշավը, սակայն ինչպես հայտնի է՝Մոսկվան արցունքներին չի հավատում։ ՔՊ-ականները տարիներ շարունակ հակառուսական ներքին և արտաքին քաղաքականություն են վարում՝ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ են բարձրացնում, ՌԴ-ից կերտում են թշնամու կերպար, Արցախը Բաքվին հանձնելը մեղքը փորձում են բարդել ռուսական կողմի վրա։
Արտաքին քաղաքականությունում՝փաշինյանական կլանը հանուն աթոռների և գեոպոլիտիկ տանիքի ՀՀ-ն մեծ տեմպերով տանում են դեպի Արևմուտք՝խզելով հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը։
ՌԴ-ն տարանջատված մոտեցում ունի Հայաստանի ու հայ ազգի և ՔՊ-ի նկատմամբ։ Մոսկվայի համար՝ՀՀ-ն ռազմավարական դաշնակից է, իսկ հայ ազգը՝բարեկամ ժողովուրդ։
Իսկ ՔՊ-ին Մոսկվայում դիտարկում են, որպես Արևմուտքի դրածոներ՝արևմտյան, թուրքական շահերի լոբբիստներ, ովքեր հանուն փողի պատրաստ են այսօր խաղալ արևմտամետ, վաղը՝ռուսամետ։
ՌԴ-ն ցանկանում է ՀՀ-ում տեսնել ադեկվատ՝հայամետ իշխանություններ, ովքեր ՀՀ-ն մեծ տեմպերով չեն տանի դեպի թրքացում՝Մեծ Թուրան, ինչպես նաև չեն փորձի ՀՀ-ից կերտել հակառուսական պլացդարմ։
Մոսկվան ցանկանում է 2026թ․-ին Երևանում տեսնել նոր՝հայամետ և հայ-ռուսական դաշինքը ամրապնդելու ցանկություն ունեցող քաղաքական թիմ։
ՔՊ-ական դիլետանտներին օր առաջ համազգային պայքարով պետք է հեռացնել՝սեփական կամքով Թուրքիայի և Ադրբեջանի կատարածուները չեն հեռանալու։
Հայոց պետականության փրկությունը՝ՀՀ քաղաքացիներ-ազգային ուժեր տանդեմի մեջ է։



































