Ռուսաստանի իրավապահները «Սպայկա»-ի գործով դիմել են ՀՀ Գլխավոր դատախազությանը

Ռուսաստանի իրավապահները իրավական օգնության միջնորդություն են ներկայացրել Հայաստանի Գլխավոր դատախազություն՝ Հայաստանի գյուղմթերքի ամենամեծ բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության քրեական գործով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից։ Դատախազությունը հրաժարվել է տրամադրել միջնորդության հիմքերն ու մանրամասները։

«Սպայկա»-ի ավելի քան 100 բեռնատարներ Ռուսաստանի տարածքում արգելափակված են արդեն մոտ 1.5 ամիս։ Այս ընթացքում «Սպայկա»-ն չի մանրամասնել, թե ինչին է վերաբերում Ռուսաստանում ընկերության հետ կապված իրավական գործընթացը: Ընկերության տնօրեններից Կարեն Բաղդասարյանն ավելի վաղ ասել էր, որ իրենց իրավաբաններին չի հաջողվել պաշտոնական պատասխաններ ստանալ: «Սպայկա»-ն ռուսական կողմի գործողությունները որակել էր «ագրեսիվ»։

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն