Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին:

Նշենք, որ խոսքն Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մասին է։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն