«Բրենդլիդեր»-ին պատկանող կիսֆաբրիկատների, հրուշակեղենի և լավաշի արտադրամասում խախտումներ են հայտնաբերվել. կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում սանիտարահիգիենկ բնույթի խախտումներ են հայտնաբերվել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող կիսֆաբրիկատների, հրուշակեղենի և լավաշի արտադրամասում (Երևան, Նուբարաշեն): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Այսպես՝

արտադրական շինության հատակներն ունեցել են վնասված հատվածներ, ինչը թույլ չի տվել իրականացնել պատշաճ լվացման ու ախտահանման աշխատանքներ,

առաստաղները չեն բացառել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը,

պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, ունեցել են կոռոզիայի հետքեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն