Վեհափառը մտահոգությամբ անդրադարձել է Միքայել Սրբազանի անարդար դատավճռին և ազատազրկմանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Շիրակի և Արթիկի թեմերի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի։ Այս մասին ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ:

Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ մտահոգությամբ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անարդար դատավճռին և ազատազրկմանը, ինչի պատճառով մեծապես տուժել է Շիրակի թեմի հոգևոր կյանքը։

Հայոց Հայրապետը պատգամեց, որ ներկայիս բարդ ժամանակներում հոգևորականները, առ Աստված նվիրումի և հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությամբ, շարունակեն նախանձախնդրությամբ իրականացնել հոգեփրկչական իրենց առաքելությունը՝ առավել արդյունավորելով հավատացելոց հոգևոր խնամքը, զորացնելով աղոթական կյանքը և գոտեպնդելով ժողովրդին հավատով, հույսով ու սիրով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն