ՀՀ դատախազության կազմավորման 106-ամյակի և դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Գլխավոր դատախազությունում 01.07.2024 թ-ին տեղի ունեցած Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ խմբակային, անպատիժ ձևով անարգել են ՀՀ զինանշանը։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանի կողմից 08.10.2024 թ-ին քրեադատավարական ընթացակարգի պահանջների համաձայն` համապատասխան բողոք է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարան։
Էդգար Հովհաննիսյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը՝ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության ՀԳԿ ավագ քննիչ Շ.Շիրինյանի՝ քրեական վարույթ չնախաձեռնելու և այն հսկող դատախազի կողմից հաստատելու վարույթային ակտի դեմ Էդգար Հովհաննիսյանի կողմից ներկայացված բողոքը քննության առնելու մասին 11.09.2024 թ-ին կայացված որոշման դեմ է:
Զավեշտալին այն է, որ դատախազությունում վերոնշյալ հանցակազմի հատկանիշներ պարունակող հաղորդումը ուսումնասիրելով, ՀՀ գլխավոր դատախազության կողմից 11.09.2024 թ-ին կայացված որոշումը կազմվել է սխալներով, այն է, որոշման սկզբնամասում նշված է, որ Էդգար Հովհաննիսյանի կողմից ներկայացված հաղորդումը քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում դատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վ. Պողոսյանի կողմից։ Սակայն, որոշումը ստորագրել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդ. Արսենյանը, ավելին, որոշմանը կից ուղեկցող գրությունը ստորագրել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության մասով հսկողության վարչության պետի տեղակալ՝ Կ.Սերոբյանը:
Հ.Գ. Փաստորեն խմբակային էլ են կոցկու՞մ։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն։
10.10.2024 թ.



































