Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, որով պաշտոնից ազատվել է Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Էդգար Մուրադյանը։
Կարգադրության համաձայն՝ Էդգար Մուրադյանը պաշտոնից կազատվի 2026 թվականի օգոստոսի 3-ից՝ իր դիմումի հիման վրա, որը ներկայացրել էր հուլիսի 16-ին։
Նշենք, որ ArmLur.am-ը դեռ 2024 թվականին էր գրել, որ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրությամբ այդ պաշտոնին նշանակված Մուրադյանը վարձատրվում, սակայն չէր ներկայանում աշխատանքի։
Նշենք, որ ռեֆերենտը ղեկավարի մասնագիտական օգնականն է, որը զբաղվում է փաստաթղթերի, վերլուծությունների և աշխատանքային նյութերի նախապատրաստմամբ։
































