ՌԴ-ում հանքափորներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը. կա 14 զոհ

Կիրակի գիշերը՝ հուլիսի 21-ին, Յակուտիայում 36 հանքափորի տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը։ Իշխանությունների տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝  վարորդը։

Ավտոբուսը 25 մետր բարձրությունից ընկել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 03:20-ին (Երևանի ժամանակով՝ 22:20) «ԳՕԿ Դենիսովսկի» ԲԲԸ տեխնոլոգիական մայրուղու վրա։

«Նախնական պարզվել է, որ 2025 թվականի հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը «ԿամԱԶ» մակնիշի մեքենան, աշխատողներին «Վոստոչնայա Դենիսովսկայա» հանքից տեղափոխելիս, դուրս է եկել ճանապարհից, ապա ընկել ձորը։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ», — ասվում է Յակուտիայի դատախազության հայտարարության մեջ։

Այս պահին վիրավորների թիվը հասել է 20-ի, երկու հոսպիտալացվածների վիճակը գնահատվում է ծանր, իսկ ևս ութինը՝ միջին ծանրության։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն