«Համահայկական ճակատ» շարժման անդամներն այս անգամ այցելեցին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղ` հարգանքի տուրք մատուցելու եզդիական համայնքի հերոս զավակ Սիդար Ալոյանի հիշատակին։
Սիդարը այն տղաներից էր, ով կյանքով պաշտպանեց Հայոց սահմանը։ 2015 թ. դեկտեմբերի 18-ին Ասկերանի պաշտպանական հատված ներթափանցել փորձող` շուրջ 20 հոգուց բաղկացած ադրբեջանական դիվերսիոն խմբի դեմ մարտի բռնվեցին մեր ժամկետային զինվորները։ Նրանցից մեկը` զինծառայող Սիդար Ալոյանն էր։ Նա իր զինակից ընկերների հետ միասին կյանքի գնով կանգնեց հենակետում ու թույլ չտվեց թշնամու առաջխաղացումը: Այդ օրը ժամկետային տղաները պահեցին իրենց մարտական դիրքը, հետ շպրտեցին հակառակորդին ելման դիրքեր:
Հերոս քաջորդին հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» և «Արիության» մեդալների:
Սիդարը ոչ միայն քաջ պաշտպան էր, այլև երաժիշտ էր` ստեղծարար, արվեստի ոգով լվցած։ Նրա մասին հիշելն ու ընտանիքին այցելելը պարզապես պարտականություն չէ, այլ սրբազան առաքելություն:






































