Ապօրինի ջրօգտագործման դեպքեր` Արարատի և Արմավիրի մարզերում

Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են խախտումներ։

Արարատի մարզում պանելների արտադրությամբ և քարի վերամշակմամբ զբաղվող «Իզիպանել» ՍՊԸ-ն տարածքում առկա գրունտային ստորերկրյա ջրերից կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն:

Արմավիրի մարզում «ՏՆԿԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքի խորքային հորից արտադրական և ոռոգման նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ նույնպես առանց համապատասխան թույլտվության։

ԲԸՏՄ Արարատի և Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։

Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն