Սյունիքի հարցը գլոբալ, համաշխարհային հարց է, և Զանգեզուրի միջանցքի համար աշխարհի մեծերը կռիվ են անում։ Այս մասին Fronttv-ի հետ զրույցում ասաց «Համահայկական Ճակատ» կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար, արդարադատության փոխգնդապետ Արթուր Ավետիսյանը։
Ավետիսյանը նշեց. «ԱՄՆ-ն մեսիջ էր փոխանցել, որ Սյունիքի վերահսկողությունը պետք է անցնի իրեն, Նիկոլ Փաշինյանը շարունակ լռում և չի արձագանքում»:
Ավետիսյանի խոսքով՝ եթե Հայաստանը կորցնի Ռուսաստանի հետ դաշնակցային կապերը, և տարածաշրջանում թուլանա Ռուսաստանի ազդեցությունը, ապա Հայ ժողովուրդը կկորցնի իր պետությունը։ Ըստ նրա՝ մեր շահերից է բխում Հայաստան-Իրան-ՌԴ դաշինք ունենալը:
Մանրամասները` տեսանյութում


































