Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված ցանկացած երթ, հանրահավաք, թե հարձակում կարժանանա պատասխան քայլի. ՀԱՄԽ վարչություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտոնապես հիմնադրվելով որպես հայոց հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանություն՝ 301թ.-ից սկսած մասնակցել է ազգային, մշակութային, իրավական, տնտեսական, հաճախ նաև՝ քաղաքական կյանքին, դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում իր վրա վերցրել ազգի գոյատևման կարևոր առաքելությունը:
Ուստի և՝ «Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորման վարչությունը հայտարարում է, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված ցանկացած երթ, հանրահավաք, թե հարձակում կարժանանա պատասխան քայլի:
Մենք թույլ չենք տա ոչ մի ոտնձգություն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայոց Վեհարան ու մեր պետության համար խիստ վտանգավոր այս իրավիճակում կոչ ենք անում համախմբվելու մեր՝ «Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորման շուրջը և պահպանելու մեր ազգային արժեքները:

21.07.2025թ. ՀԱՄԽ վարչություն

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն