«Նիսսան»-ի վարորդը մեքենան վարել է անկանոն․ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «Նիսան»-ի վարորդը Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի տարածքում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։

Տավուշի մարզի պարեկները պարզել են նրա ինքնությունը: Հուլիսի 20-ին Բագրատաշենի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալել և, «Նիսան»-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։

Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, որտեղ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հանգամանքները պարզվում են։

Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ․ բոլոր օրինազանցումները ստանալու են համարժեք արձագանք։

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն