Ափսոսանք եմ հայտնում ԱԺ-ում տեղի ունեցածի համար, հանրությունից պատրաստ եմ ներողություն խնդրել. Քյարամյան

Նորմալ եմ վերաբերվում, եթե քրեական վարույթ հարուցելու հիմքեր եղել են, բայց որևէ կերպ չեմ կարող գնահատական տալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը` անդրադառնալով դատախազության կողմից իր հայտարարությունների հիման վրա վարույթ հարուցելուն:

Նա նշեց, որ իրեն հարցաքննության չեն կանչել:

«Ինչ ասել եմ, փաստերով հիմնավորվող բաներ են, սակայն գոյություն ունի նախաքննական մարմնի  վարույթում առկա գործ ու առկա քրեական վարույթի պարագայում կոռեկտ չեմ համարում  այլ հարցերի անդրադառնալ: Ինչ տեղի է ունեցել խորհրդարանի դահլիճում, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար դրանց կրկին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում: Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հատկապես, որ այն ինձ է վերաբերում: Եթե հանրությունը խնդիր է տեսնում, պատրաստ եմ ներողություն խնդրել»,- ասաց Քյարամյանը:

Լրագրողի հարցին, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանն ահազանգել է Քյարամյանի աշխատասենյակում  մարդկանց բռնության ենթարկելու, հոսանքահարելու դեպքերի մասին, ՔԿ նախագահը ասաց. «Այս հարցը բավական երկար ժամանակ քննարկվում է, ու միայն այդ անձը չէ: ՔԿ-ում նույն վարույթով ևս մի քանի անձինք հաղորդում են տվել դրա վերաբերյալ, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է քրեական վարույթ, որը կարճվել է: Ես վարույթի նյութերին չեմ ծանոթացել, չի հետաքրքրել, նույնիսկ հարցաքննության չեմ մասնակցել, հրաժարվել եմ»:

Իր ստացած մեդալների վերաբերյալ լրագրողի  հարցին Քյարամյանը պատասխանեց. «Ես հաշվառում չեմ անում, թե որ թվականին ումից, ինչ մեդալ ստացա, այդ հարցին անդրադառնալը ճիշտ չէ: Ես երբեք չեմ կարևորել ինձ տրված մեդալները, մարդիկ նպատակահարմար են գտել, տվել են, լուրջ խոսակցություն չէ»

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն