ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի «մեսիջը» Էրդողանին ու Ալիևին՝Արևմտյան Հայաստան և Արցախ ՔՊ-ն չի պահանջելու։
Փաշինյանն իր դաշնակիցներ Էրդողանին ու Ալիևին փոխանցում է, որ Երևանն իր օրոք ոչ մի տարածքային պահանջ չի ունենալու Թուրքիայից՝Արևմտյան Հայաստանի մասով, մոռացության մատնելով Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Արցախի հարցն է ՔՊ-ի համար փակ՝այդ թվում արցախահայերի հետ վերադարձի թեման։
Թուրք-ադրբեջանական տանդեմը սակայն չի գնահատելու Փաշինյանի այս ժեստը։ Ալիևը պահանջում է սահմանադրության փոփոխություն՝եթե դա չարվի, ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու և Փաշինյանը չի կարողանալու ևս մեկ անգամ մոլորեցնել ՀՀ հպարտ քաղաքացիներին, թե տեսեք խաղաղություն ենք բերել հայ ազգին։ Բացի այդ, Բաքուն պահանջում է Զանգեզուրի միջանցք և ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ ՔՊ-ականներն այս հայակործան պահանջները նույնպես կյանքի են կոչելու, սակայն ոչ հիմա՝այլ 2026թ․-ին վերընտրվելուց հետո։
Այսօր ՔՊ-ն ունի զրո վարկանիշ ՀՀ քաղաքացիների մոտ՝հայ ազգն ատում է այս թիմին և նրանք հասկանում են, որ Ալիևի նոր պահանջներն իրականացնելու դեպքում ՀՀ-ում ազգային բունտ է հասունանալու։
Փաշինյանն ու թիմն որդեգրել են Ադրբեջանի պահանջները սպասարկելու փուլային տարբերակ՝փոքր զիջումներին հետևում են մեծ զիջումներ։ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին ահաբեկելու է նոր պատերազմի վտանգով՝եթե Զանգեզուրի միջանցքը չզիջենք, թուրքական զորքերն անցնելու են Արաքսն ու մտնեն Երևան։
ՔՊ-ն դրանից հետո մեղադրելու է Արևմուտքին, ՌԴ-ին և Իրանին, որ ոչ ոք չօգնեց Հայաստանին և ինչ անի «խեղճ Նիկոլը»։
Փաշինյանն ու թիմը պետք է հեռանան՝հակառակ պարագայում Հայաստանը վերածվելու է թուրքական վիլայեթի։
Սեդա Գևորգյան

































