ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները կարգավորվելու են՝ Փաշինյանը կտրուկ «ռուսամետ» է դառնալու

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը կլինի իր առաջնահերթությունը, երբ նա ստանձնի պաշտոնը հաջորդ ամիս:

ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները կարգավորվելու են՝Փաշինյանը կտրուկ «ռուսամետ» է դառնալու։

Թրամփն ավարտին է հասցնելու ուկրաինական պատերազմը՝ՌԴ-ի նախապայմաններով, ինչին հետևելու է աշխարհի նոր բաժանումը։ Հարավային Կովկասն ու հետխորհրդային մյուս երկրներն անցնելու են Մոսկվայի ռազմա-քաղաքական ազդեցության գոտի, ինչն էլ իր հետևանքներ է թողնելու ՀՀ-ի վրա։

Փաշինյանն ու ՔՊ-ական խմբակը, ովքեր տարիներ շարունակ սպասարկել են հակառուսական և թրքամետ օրակարգեր՝Թրամփին այլևս անհրաժեշտ չեն լինելու։ Փաշինյանն ու թիմը հանուն աթոռների՝մեկ գիշերվա ընթացքում դառնալու են ռուսամետ և սկսեն գովերգել Պուտինին և հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։

Փաշինյանին և թիմին չի հետաքրքրում Հայաստանի ապագան, ինչպես չէր հետաքրքրում Արցախը։ Նրանք ցանկանում են մնալ իշխանության նաև 2026թ․-ից հետո, ինչի համար պետք է ունենան արտաքին աջակցություն՝գերտերություններից որևէ մեկի «դաբրոն»։

ԱՄՆ-ն Հայաստանին կրկին վերադարձնելու է ռուսական ազդեցության գոտի և հակառուսական ՔՊ-ական խմբակը հանուն իշխանության պահպանման՝սկսելու է սիրաշահել ՌԴ-ին։

Մոսկվան չի հավատալու ՔՊ-ականների խոսքերին, քանի որ զրո վարկանիշ և սեփական ժողովրդի համատարած ատելությունը վայելող թիմը ՌԴ-ին անհրաժեշտ չէ։

ՀՀ-ում շուտով տեղի է ունենալու իշխանափոխություն՝Երևանում իշխանության են գալու ազգային, պետականամետ ուժեր, պրոֆեսիոնալների թիմ, ովքեր վերականգնելու են բանակը, նոր խթան են տալու տնտեսությանն ու հայ-ռուսական կապերը կրկին վերադարձնեն ռազմավարական մակարդակի։

Փաշինյանն ու թիմը հայտնվել են անելանելի իրավիճակում։ Իլհամ  Ալիևն էլ է հասկանում, որ իր դաշնակից Փաշինյանը շուտով իշխանության չի լինելու և շտապում է հնարավորինս շատ զիջումներ կորզել դրածո իշխանություններից՝Զանգեզուրի միջանցք և ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն